Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատունը հերքել է ԱՄՆ հետ ռազմական եւ հետախուզական համագործակցության կասեցման մասին Պակիստանի պնդումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Դեսպանատան ներկայացուցիչ Ռիչարդ Սնելսայրը հայտարարել է. «Մենք կասեցման մասին որեւէ պաշտոնական ծանուցում չենք ստացել»:
Ավելի վաղ, Իսլամաբադի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթ ունենալով՝ Պակիստանի պաշտպանության նախարար Խուրամ Դաստգիր Խանը հայտարարել էր, որ «հետախուզության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության լայն շրջանակ կա»: Սակայն, նա ավելացրել էր, որ Աֆղանստանում ՆԱՏՕ ուժերի մատակարարման համար երթուղիները ինչպես նախկինում բաց են:




























