ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է բարձր մակարդակի նոր հետաքննություն անցկացնել Հավանայում ամերիկացի դիվանագետների վրա անբացատրելի հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է առողջական խնդիրների: Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրասիսկո Պալմերին, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Թիլերսոնը որոշել է հատուկ հանձնաժողով հրավիրել, որը կգնահատի այն  դեպքերը, երբ արտասահմանում դիվանագիտական աշխատողները կամ ԱՄՆ գույքը վնասվել են:

 Նոր հետաքննությունը կլրացնի ՀԴԲ-ի հետաքննությանը:

Նշենք, որ Կուբայի կառավարությունը հերքում է միջադեպերին իր առնչությունը, որի ընթացքում, ըստ Վաշինգթոնի, 24 ամերիկացի դիվանագետները եւ նրանց ընտանիքների անդամները տուժել են:

Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գիտակցված մարդկանց կվտանգի, եթե իր դիվանագետներին Կուբա ուղարկի:

Սակայն Associated Press-ը պարզել է, որ ՀԴԲ օպերատիվ տեխնոլոգիաների նախնական զեկույցում, որը պատրաստվել է մի քանի ամսվա հետաքննության եւ ՀԴԲ աշխատակիցների Հավանա 4 ուղեւորության հիման վրա, նշվում է՝ ապացույցներ չեն գտնվել, որ ձայնային ալիքները կարող էին վնասել ամերիկացի քաղաքացիների առողջությանը: