ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս ամսվա վերջին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մեկնել, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ տարի Շվեյցարիայի Ալպերում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումը հիմնականում կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչպես է նորընտիր ԱՄՆ նախագահը ազդելու համաշխարհային տնտեսության վրա:

Այս տարի Թրամփն անձամբ կքննարկի իր «Ամերիկան առաջինն է» ծրագիրը, ասել է Սանդերսը:

«Համաշխարհային տնտեսական համաժողովին նախագահը հույս ունի առաջ տանել ամերիկյան ձեռնարկությունների, արդյունաբերության ամերիկյան ճյուղերի եւ աշխատողների ամրապնդման իր քաղաքականությունը», - ասել է նա:

Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովը տեղի կունենա հունվարի 23-26-ը: