ԱՄՆ-ն ողջունում է Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը՝ Փհենչժանում անվտանգ, հուսալի եւ հաջող ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ն դեռեւս սերտ խորհրդակցություններ է անցկացնում Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց հետ, որոնք երաշխավորում են, որ Հյուսիսային Կորեայի մասնակցությունը ձմեռային օլիմպիական խաղերին չի խախտում ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի միջուկային եւ բալիստիկ հրթիռների անօրինական ծրագրերի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին զրույցի ժամանակ Հարավային Կորեայի իր գործընկերոջը հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է անվտանգ եւ արդյունավետ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը եւ մտադիր է բարձր մակարդակի նախագահական պատվիրակություն ուղարկել խաղերին:




























