Մերձավոր Արեւելքում քրդական գործոնի դերը կմեծանա: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում տարածաշրջանում կրոնական գործոնին ավելի մեծ ուշադրություն էր դարձվում, ապա այժմ առաջին պլանում է էթնիկականը: «Նույնիսկ իրանական իշխանություններն են համարում, որ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաները մասնակիորեն հրահրված էին քրդական գործոնի կողմից», - մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ Թուրքիան եւս սկսել է պատ կառուցել Իրանի հետ սահմանին, որտեղ քրդական մեծ բնակչություն կա եւ որտեղ քրդական գործոնը առավել շոշափելի է: