ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությանը։ Այդ մասին նա նշել է հարավկորեացի գործընկերոջ՝ Մուն Ջեինի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ը չի ծրագրում ռազմական գործողություններ իրականացնել Հյուսիսային Կորեայի դեմ եւ պատրաստ է մասնակցել բանակցություններին պայմանների պահպանման դեպքում, ասել է Թրամփը։

Երկու առաջնորդները համաձայնվել են, որ վերջին միջկորեական բանակցությունները կարող են բերել Փհենյանի հետ բանակցությունների վերսկսման։

Մուն Ջեինը նշել է, թե հյուսիսկորեական հարցում Թրամփի քաղաքականությունը նպաստել է միջկորեական բանակցություններին։