Պարագվայի սահմանամերձ Սյուդադ դել Էստե քաղաքի իշխանությունները տրանսգենդեր տիկնիկներ վաճառող խանութը փակել են, հաղորդում է AP-ն:

Քաղաքապետը որոշումն արդարացրել է նրանով, որ անցյալ տարի քաղաքն իրեն «կյանքի եւ ընտանիքի» քաղաք էր հռչակել: Քաղաքի իշխանությունները պնդում են նաեւ, որ խանութը չի վճարել հարկերը եւ առանց թույլտվության խաղալիքներ է վաճառել: Տիկնիկների հանդեպ ուշադրությունը հրավիրել են տեղական լրատվամիջոցները, քանի որ մի քանի հաճախորդներ վրդովվել էին տիկնիկներից: Տեսքից դա սովորական տիկնիկ է՝ գլխին կարմի ժամպավենով, բայց տղամարդու սեռական օրգաններով:

Ըստ խանութի կառավարչի՝ տիկնիկները Չինաստանից են ներկրվել: Նա նշել է, որ Բրազիլիայից եւ Արգենտինայից ժամանած զբոսաշրջիկները տիկնիկները զվարճալի են համարել, սակայն տեղացիները դժգոհ են եղել: