Գերմանիայի դաշնային դատարանը չեղարկել է իրենց «շարիաթի ոստիկանություն» հռչակած յոթ տղամարդու արդարացնող դատավճիռը, հաղորդում է AP-ն:
2014 թվականի սեպտեմբերին Վուպերտալի փողոցներում «շարիաթի ոստիկանություն» մակագրությամբ նարնջագույն բաճկոններով տղամարդկանց խումբը թերթիկներ էր բաժանում, որոնցում այդ տարածքը «շարիաթի կողմից վերահսկվող գոտի» էր անվանվում, որտեղ ալկոհոլը, երաժշտությունը եւ պոռնոգրաֆիան արգելված են:
Տղամարդկանց բաճկոններ կրելու կանոնների խախտման համար մեղադրանք է առաջադրվել, սակայն պետական դատարանը որոշել է, որ բաճկոնները չեն կարող դասակարգվել որպես համազգեստ եւ չեն վախեցնում եւ վճռել է, որ տղամարդիկ չեն կարող դատապարտվել:
Դաշնային դատարանը վերանայելու համար գործը վերադարձրել է Վուպերտալ, որոշելով, որ ստորին դատարանը բավարար չափով չի քննել օրենքի հնարավոր խախտումները:




























