Իսրայելի զինվորականները  ոչնչացրել են «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստների կողմից Իսրայելի հարավային շրջանների տակ փորված  Գազայի հատվածը  Եգիպտոսին կապող թունելը։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա Իսրայելի ինքնիշխանության կոպիտ խախտում է, որը վտանգում է Իսրայելի քաղաքացիների կյանքը եւ խաթարում  Գազայի բնակչության համար ձեռնարկվող  մարդասիրական ջանքերը»,-նշված է հայտարարության մեջ:

Սա վերջին երեք ամսվա ընթացքում Գազայի հատվածից փորված արդեն երրորդ թունելն է, որ ոչնչացվում է Իսրայելի զինվորների կողմից։ Առաջինը ոչնչացվել էր 2017 թ․ հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 10-ին։ 

Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելական օդուժը հունվարի 13-ին հարվածել էր Եգիպտոսի սահմանի մոտ եւ Գազայի տարածքում  գտնվող  «ՀԱՄԱՍ»-ի  ահաբեկչական ենթակառուցվածքներին։