Դեւոն կոմսությունից մսագործը փակված էր մնացել սեփական կրպակի սառնարանում, սակայն կարողացել է դուրս գալ Black Pudding տեսակի երշիկի բատոնի շնորհիվ, հայտնում է Fox News-ը:
Scottish black pudding saves butcher’s life after freezer locked him in https://t.co/1LAF12FMOx pic.twitter.com/tgepNoS833
— The Scotsman (@TheScotsman) 11 января 2018 г.
Սառցախցի դուռը քամին փակել է, եւ կոճակ-փականը սկսել է սառչել: 70-ամյա Քրիս Մակկեյբի խոսքով՝ -20 աստիճան ջերմաստիճանով խցիկում ինքը կես ժամում կսառցակալեր: Այնտեղ ծանր մետաղական իրեր չկային, սակայն կողքին էր 1,5 կիլոգամանոց երշիկի բատոնը, որով նա կոտրել է փականի շուրջ եղած սառույցը եւ դուրս եկել:
«Անկասկած, իմ կյանքը երշիկը փրկեց: Եթե եթե սկսեի հարվածել, դրսում ոչ մեկը չէր լսի, քանի որ սառցախցիկը հետնաբակում է»,- պատմել է տղամարդը:
Quick-thinking butcher trapped in his freezer used black pudding to escape https://t.co/W6kqHcvWty pic.twitter.com/WHcD8NQcEM
— Daily Mirror (@DailyMirror) 11 января 2018 г.




























