Դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան հնարավոր պայթյունի մասին հաղորդագրության  պատճառով Մոսկվայում տարհանվել են միանգամից չորս ռադիոկայանների աշխատակիցներ։ Ոչ մի ռումբ,սակայն, չի հայտնաբերվել։

Կիրակի անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Մոսկվայում գտնվող շինություններից մեկում, ուր տեղակայված են «Мaksimum», «Մոնտե-Կառլո», «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանները, ինչպես նաեւ СТС եւ ДТВ հեռուստաալիքները, ռումբ կա։

Ոստիկանության աշխատակիցները, սակայն, շենքում ռումբ չեն հայտնաբերել։