Հունվարի 15-ի երկուշաբթին տարվա ամենատխուր օր է ճանաչվել: Այս եզրակացության է եկել բրիտանացի մաթեմատիկոսը, որին ուսումնասիրության նպատակով դիմել էր տուրիստական գործակալություններից մեկը, հաղորդում է RFI-ն:
2005 թվականին «Sky Travel» բրիտանական տուրիստական ընկերությունը ներկայացրել էր Blue Monday անվանումով նոր հայեցակարգ: Սա տարվա ամենավատ օրն է, այն հայտարարվել է յուրաքանչյուր նոր տարվա երրորդ երկուշաբթին: Այս օրը պատահական չի ընտրվել, այլ բարդ մաթեմատիկական բանաձեւի հիման վրա, որը ստացել էր մաթեմատիկոս գիտնականը, ում եւ գործակալությունը դիմել էր: Բանաձեւը դժվար է հասկանալ, բայց կարելի է անվանել «ամենավատ օրվա» հիմնական չափանիշները:
Քանի որ ամբողջ աշխարհում երկուշաբթին որպես ծանր օր է հայտնի, այդ իսկ պատճառով ամենավատ օրը պետք է երկուշաբթին լիներ: Մյուս գործոնը, որը հաշվի է առնվել, տոների եւ ձմեռային արձակուրդների ավարտն է, որոնցից հետո պետք է աշխատանքի վերադառնալ, իսկ մյուսները պետք է տոնական ծախսերը հաշվեն եւ պարտքեր վերցնեն:
Բրիտանացի գիտնականը պնդում է, որ հենց հունվարի կեսին են սկսվում նյարդերը տեղի տալ եւ մարդիկ սկսում են վերադառնալ իրենց վատ սովորություններին:



























