Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին ստորագրել է օրենք, որով արգելվում է անօդաչու թռչող սարքեր կառավարել ոչ սթափ վիճակում, հաղորդում է CNN-ը։
Օրենքն արգելում է անօդաչու թռչող սարքերի կառավարումը արյան մեջ 0,08 պրոմիլ ալկոհոլի առկայության պարագայում, ինչպես տրանսպորտային միջոցների վարման պարագայում։ Ավելին, նահանգում արդեն արգելվում է դրոններ օգտագործել «թմրամիջոցների, հալյուցինագեն եւ կախվածություն առաջացնող միջոցների» ազդեցությամբ։
Օրենքը խախտողներին սպառնում է 6 ամսվա ազատազրկում եւ հազար դոլար տուգանք։
Հետաքրքիր է, որ վերջին ժամանակներս տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց դրոնները հասանելի են դարձել մասնագետներին, այլ նաեւ սովորական մարդկանց։ Փորձագետները հաշվվում են, որ 2017 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է 31 մլն անօդաչուներ, որը 28 տոկոսով ավելի է, քան նախկին տարիներին։




























