ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Ապարան – Ալագյազ ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




























