Արհեստական բանականության ոլորտում մշակումներով զբաղվող ամերիկյան SpaceXAI ընկերությունը կփոխի իր անվանումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։

«Այո, մենք նման փոփոխություն կկատարենք», — գրել է նա՝ պատասխանելով X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի համապատասխան հարցին։

SpaceXAI-ի վերանվանման որոշումը հաջորդել է Թրամփի հրամանագրին, որով ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերում և հրապարակային հաղորդակցություններում «արհեստական բանականություն» տերմինը պետք է փոխարինվի «գերագույն բանականություն» տերմինով։

Սեպտեմբերի 25-ին Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է «արհեստական բանականություն» անվանման փոխարեն օգտագործել «գերագույն բանականություն» տերմինը։ Նրա խոսքով՝ այդ բնորոշումն ավելի ճշգրիտ է նկարագրում ժամանակակից տեխնոլոգիաները։ Այս մասին ամերիկացի առաջնորդը խոսել էր Վաշինգտոնում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո։