Գերմանական Deutsche Welle մեդիաընկերությունը Ստամբուլում թղթակցային կետ է բացել, հաղորդում է DW-ն:

DW-ի գործադիր տնօրեն Փիթեր Լիմբուրգը նշել է Թուրքիայի կարեւոր տեղը տարածաշրջանում իրադարձությունների լուսաբանման ժամանակ: «Գերմանա-թուրքական բարդ հարաբերությունները երկու երկրներում լրատվամիջոցների ավելի մեծ ուշադրությունն են պահանջում», - ասել է  նա:

Իր հերթին DW-ի գլխավոր խմբագիր Ինես Փոլը (Ines Pohl) վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիայում լրատվամիջոցների ազատության ճգնաժամը չի լուծվի:  «Մեզ համար կարեւոր է օգնել  փակել տեղեկատվական բացը, որը ստեղծվել է Թուրքիայում անկախ լրագրության արմատական սահմանափակումների պատճառով», - ասել է նա: