Եվրոպական հանձնաժողովը Չեխիային, Գերմանիային, Իսպանիային, Ֆրանսիային, Իտալիային, Հունգարիային, Ռումինիային, Սլովակիային եւ Մեծ Բրիտանիային սպառնացել է  պատժամիջոցներ սահմանել մթնոլորտի աղտոտվածության սահմանային թույլատրելի մակարդակը  գերազանցելու համար: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն:

Այս երկրների շրջակա միջավայրի հարցերով նախարարները հունվարի 30-ին հրավիրվել են Բրյուսել մթնոլորտի աղտոտման հարցը  քննարկելու համար:

ԵՄ Շրջակա միջավայրի հարցերով հանձնակատար Կարմենա Վելան հայտարարել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա ինը երկրին  հավաստիացնել Բրյուսելին, որ «քայլեր կձեռնարկեն իրավիճակը ԵՄ-ի շրջակա միջավայրի օրենսդրությանը համապատասխանեցնելու համար»: