ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը ձյունը մաքրելու համար արտառոց քայլի է դիմել:

Նաթանիել Կապլինգերը ձյան դեմ պայքարի է դուրս եկել ձեռքի հրանետով զինված, հայտնում է ABC13 հեռուստաալիքը: Ականատեսները արտառոց «մաքրությունը» տեսանկարել են:

Հետագայում տղամարդը լրագրողներին ասել է, որ չի սիրում բահով աշխատել, ուստի որոշել է ձյունը մաքրելու ավելի պարզ միջոց գտնել: