Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում քրաեկան գործ է հարուցվել Ամանորի տոներին 5-ամյա աղջնակի ալկոհոլից թունավորվման փաստի առթիվ, հաղորդում է տարածաշրջանի դատախազության մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մոգոչինի շրջանում. «Դեկտեմբերի 31-ի գիշերը կենտրոնական շրջանային հիվանդանոց է ընդունվել 5-ամյա աղջիկ՝ կասկածյալի աղջիկը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, երեխայի մոտ եղել է ալկոհոլից սուր թունավորում, ծանր աստիճանի, ալկոհոլային կոմա, ինչը գնահատվել է որպես առողջությանը հասցված ծանր վնաս»,-ասված է հաղորդագրությունում:

Երեխայի առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու մեջ կասկածվում է երեխայի 27-ամյա մայրը, որը նախկինում դատված է եղել: Քննության տվյալներով, հարբած կինը ալկոհոլով լի բաժակը թողել է սեղանին, որը երեխան խմել է: