Այսօր` սեպտեմբերի 14-ին մահմեդական կայքերից մեկու հայտնվել է նոր աուդիո ուղերձ, որը, ենթադրվում է, որ արվել է Ուսամա Բեն Լադենի կողմից: Այնտեղ «Ալ Քայդա»-ի առաջնորդը դիմում է ամերիկացի ժողովրդին հայտարարելով, որ պատերազմն Իրաքում եւ Աֆղանստանում կապված են «իսրայելամետ» լոբբի եւ որոշակի կորպորատիվ շահերի հետ: Հաղորդում է BBC-ն: Բեն Լադենի խոսքով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ի վիճակի չէ» դադարեցնել այդ զինված հակամարտությունները:
Ամերիկյան Intel Center կազմակերպության տվյալներով, որը զբաղվում է ահաբեկիչներին հետեւելով, Բեն Լադենի դիմումով տեսաերիզը ցուցադրվել է «Աս Սահաբ» կայքում, որը համագործակցում է «Ալ Քայդա»-ի հետ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 8-րդ տարելիցից երկու օր անց:
Հիշեցնենք, որ «Ալ Քայդա»-ի առաջնորդի կողմից Արեւմուտքին ուղղված վերջին ուղերձը հայտնվել էր հունիսի 3-ին: Այդ ուղերձում Բեն Լադենը ծաղրել էր Բարաք Օբամայի ջանքերն՝ ուղղված մահմեդական աշխարհի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն, եւ ցուցադրել, որ հակամարտությունը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ դեռ կձգվի տասնամյակներ: Իսկ ավելի վաղ՝ այս տարվա մարտին, իր հերթական ուղերձում Բեն Լադենը մեղադրել էր արաբական առաջնորդներին՝ մահմեդական աշխարհի նկատմամբ Արեւմուտքի հետ դավադրության մեջ մտելու համար:



















