Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն անդրադարձել է Աֆրինի գործողության ՌԴ-ի հետ կապված խոսակցություններին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե Թուրքիան Աֆրինից հետո այլ վայրերում գործողություններ չանելու երաշխիքներ ոչ ՌԴ-ին եւ ոչ էլ որեւէ այլ երկրի չ տվել։ Այս պահին մեր նպատակը Աֆրինի շրջանը ահաբեկիչներից մաքրելն է։

Եթե հետագայում այլ տեղ գործողություն իրականացնելու կարիք լինի, այն կրկին կիրականացնենք»,-ասել է Բեքիր Բոզդաղը։

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20-ից Սիրիայի քրդաբնակ Աֆրինում գործողություն է սկսել՝ Սիրիայի քրդերից կազմված YPG-ին (Ժողովրդի պաշտպանության ուժեր) ոչնչացնելու նպատակով։