Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Իրաք կատարած այցի վերադարձի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե ԱՄՆ պետքարուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Աֆրինի գործողությունների հետ կապված։

 «Ես պարոն Թիլերսոնին ասեցի, որ քրդերը ռումբ են նետել Թուրքիայի տարածք եւ մենք պետք է պատասխան գործողություն անենք, սակայն նա պնդեց, որ իր ստացած տեղեկություններով քրդերը ոչ մի ռումբ էլ չեն նետել։ Ես էլ նրան ասացի, որ խնդրում եմ՝ մեզ հետ քրդերի ասածներով մի խոսացեք»,–ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն շեշտել է, թե մշտապես ասել է, որ թե ԱՄՆ–ը, թե ՌԴ–ն  Սիրիայում օգտագործել են «ահաբեկչական» կառույցին (YPG),  սակայն ներկայում ՌԴ–ն արդեն իրականությունը հասկացել է։