Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ կուրսանտ, 23-ամյա Նավրուզ Սանգովը: Նա մտադիր էր Թուրքիա մեկնել եւ հետագայում միանալ «Իսլամական պետությանը»: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը, Սանգովը Մոսկվայում ԱԴԾ ակադեմիայի 5-րդ կուրսի կուրսանտ էր: Նա անցյալ տարի ձերբակալվել է Ադրբեջանում եւ արտահանձնվել Տաջիկստանին:

«Նավրուզի անհետանալուց հետո այդ մասին իրազեկվել է տաջիկական կողմը: Միայն մեկ ամիս հետո են նրան հայտնաբերել եւ ձերբակալել Բաքվի օդանավակայանում, երբ փորձում էր Ստամբուլ թռչել»,- ասել է Տաջիկստանի իրավապահ մարմիններում աղբյուրը:

Գործի այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ կուրսանտը մտադիր էր Թուրքիա հասնել, իսկ այնտեղից Սիրիա անցնել:

Ինքը կուրսանտը  իրեն մեղավոր չի ճանաչում: