Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է թուրք երկրորդ զինվորը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորցրել ենք իմ հայրենակից (Անթալիայի բնակիչ), լեյտենանտ Օգուզ Քաան Ուսթուին, որն իր կյանքը տվեց հանուն հայրենիքի: Մենք ահաբեկչության դեմ մեր պայքարը կշարունակենք այնքան, մինչեւ այն արմատախիլ անենք»,- Twitter-ում նշել է Չավուշօղլուն:

Նախօրեին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր Սիրիայի սահմանին սպա Մուսա Օզալքանի զոհվելու մասին: