Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներից մեկում աշակերտը մկրատով վիրավորել է մեկ այլ աշակերտի։
Ոստիկանության ԶԼՄ-երի հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հունվարի 22-ին, ժամը 12-45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը ձախ ազդրի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003թ. ծնված մի դպրոցական տղայի:
Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում վիճաբանության ժամանակ է 2002 թվականին ծնված մեկ այլ աշակերտ մկրատով հարվածել է տուժածի ազդրին՝ պատճառելով նշված վնասվածքը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:




























