Երեքշաբթի Գերմանիայի երիկնքում միմյանց են բախվել ուղղաթիռն ու սպորտային օդանավը, հայտնել է Կառլսրուեի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառլսրուեի ոստիկանությունը ներկայումս Էրլիխզեեի մոտակայքում է… Ուղղաթիռը բախվել է սպորտային օդանավին»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Focus ամսագիրը, պատահարը տեղի է ունեցել Բադեն-Վյուրտեմբերգ հողերի Ֆիլիփսբուրգ քաղաքի մոտ: Ոստիկանության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ուղղաթիռը պատկանում էր որոնողափրկարարական ծառայությանը:
Նախնական տեղեկություններով՝ աղետի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է Bild պարբերականը:




























