Գերմանիայի արեւմտյան Լյունեն քաղաքում 15-ամյա աշակերտը սպանել է 14-ամյա դպրոցականին: Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 23-ի առավոտյան Käthe-Kollwitz-Gesamtschule դպրոցում, հաղորդում է DW-ն:
Ոստիկանությունը դեռեւս չի բացահայտում սպանության միջոցի եւ հանցագործության մանրամասները: ԶԼՄ-ների համաձայն՝ հարձակումը կատարվել է դանակով:
Ենթադրյալ հանցագործը անհետացել է հանցագործության վայրից, սակայն որոնողական աշխատանքների գործողության ժամանակ ձերբակալվել է իրավապահների կողմից: Ոստիկանության տվայլներով՝ խոսքը Գերմանիայում ծնված դպրոցականի մասին, որը ունի նաեւ Ղազախստանի քաղաքացիություն: Մահացած աշակերտը նույնպես Գերմանիայի քաղաքացի է:




























