Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն նախազգուշացրել է աշխարհում ցնցումների եւ անկայունության վտանգի մասին՝ կոչ անելով պետություններին միասնական գործողությունները գերակայություն դարձնել ընդհանուր խնդիրների լուծման համար:

2018 թվականը պետք է դառնա համագործակցության եւ բազմակողմ գործողությունների տարի, ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա 48-րդ նսիտի  բացման ժամանակ, ասել է Բերսեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք ցանկանում ենք առաջընթացի ուղիով շարժվել, ապա, վստահ եմ, որ 2018 թվականը պետք է դառնա միջազգային համագործակցության եւ բազմակողմանիության տարի», - ասել է նա:

Այսօր մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների շարքում Շվեյցարիայի նախագահը առաջին տեղում «աշխարհաքաղաքական ցնցումները ու աշխարհի շատ մասերում անկայունությունն է» նշել: Նա ուշադրություն է հրավիրել «ձգձգվող հակամարտություններին, որոնք ապակայունացնում են բոլոր հասարակություններն ու տնտեսությունները: