Դավոսում հունվարի 23-ին «Մասնատված աշխարհում համատեղ ապագայի ստեղծում» կարգախոսի ներքո իր աշխատանքն է սկսել Համաշխարհային տնտեսական համաժողովը, հաղորդում է DW-ն:  

Համաժողովը բացելով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զգուշացրել է կլիմայի փոփոխության հետեւանքով մարդկության համար սպասվող աղետալի հետեւանքների մասին եւ դեմ արտահայտվել պրոտեկցիոնիզմին:

Մոդին իր ելույթում հիշեցրել է նոր մաքսային տուրքերի ներդրման եւ նոր միջազգային առեւտրային համաձայնագրերի կնքման ժամանակ առաջացող դժվարությունների մասին:

Այսպիսով, Հնդկաստանի վարչապետը դժգոհություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան նախեւառաջ» սկզբունքից: