Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ԺանԻվ Լե Դրիանը հայտարարել է քիմիական զենքի օգտագործման անպատժելիության դեմ պայքարելու համար գործընկերության ստեղծման մասին, որում ընդգրկված է 24 երկիր, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Սա սկզբունքային համաձայնագիր է, որը պետք է վերջ դնի  քիմիական զենքի անպատիժ օգտագործմանը», - Փարիզում քիմիական զենքի կիրառման հետ կապված հանցագործությունների վերաբերյալ համաժողովի շրջանակներում ասել է ֆրանսիացի նախարարը: «24 երկրներ ստեղծել են տեղեկատվության փոխանակման մեխանիզմ` համապատասխան միջազգային արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է նա:

Նախարարը սակայն չի ներկայացրել գործընկերության մեջ մտնող երկրների ցանկը: