Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ հունվարի 23–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի գլխավոր թեման լինելու է Սիրիայի Աֆրինի հետ կապված վերջին զարգացումները։