Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ թուրքական Զինված ուժերի քայլերը ստիպել են շուրջ հինգ հազար մարդու հեռանալ իրենց տներից: Այս մասին հունվարի 23-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ զեկույցի տվյալներին:
Բացի այդ, ըստ կազմակերպության, շատերը չեն կարողանում դուրս գալ մարտական գործողությունների շրջաններից: Նշվում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է 50 հազար մարդու համար մարդասիրական օգնություն ուղարկել Աֆրին, ինչպես նաեւ 30,000 մարդու համար նախատեսված բեռներ Հալեպի նահանգի բնակիչների համար, որոնք վերահսկվում են պաշտոնական իշխանությունների կողմից:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին քրդերի զինված կազմավորումների դեմ հայտարարեց «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: Վերջին տվյալներով՝ գործողության ընթացքում Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները Աֆրինում ավելի քան 170 թիրախ են ոչնչացրել:



























