Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով, հատկապես Արեւելյան Գուտեում եւ Իդլիբ նահանգում: Այս մասին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Նախագահը ընդգծել է Ֆրանսիայի մտահոգությունը հումանիտար իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, մասնավորապես Իդլիբ եւ Արեւելյան Գուտե նահանգներում», - նշվում է կոմյունիկեում: «Քաղաքացիական բնակչության համար հումանիտար մատչելիության անհապաղ բացումը պետք է մնա առաջնահերթություն», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

 Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նաեւ նշում է, որ «Ֆրանսիայի նախագահը, իր թուրք գործընկերոջ հետ զրույցում մտահոգություն է հայտնել շաբաթ Աֆրինում սկսված գործողությունների կապակցությամբ»:

Նշենք, որ հունվարի 23-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ընդհատել է Թուրքիայից Սիրիա մարդասիրական պահակախմբերի ուղարկումը Աֆրին քաղաքում ռազմական գործողությունների  պատճառով: