Լիբիայի Բենգազի քաղաքի Սալման շրջանում 30 րոպե ընդմիջոմով երկու ականապատված մեքենա է պայթել, զոհվել է 9 մարդ, 20-ը՝ վիրավորվել, հաղորդում է լիբիական «Ալ-Մարսադ» թերթը:

Հրապարակման համաձայն՝ ահաբեկչակությունը տեղի է ունեցել քաղաքի խոշորագույն մզկիթի մոտակայքում գտնվող անձնագրային բաժնի հարեւանությամբ, այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթքից հետո դուրս էին գալիս:

Թերթը գրում է, որ առաջին ահաբեկչության արդյունքում երեք մարդ է զոհվել, զոհերի թիվը ավելացել է, երբ ահաբեկիչները պայթցրել են երկրորդ մեքենան: Սակայն, շտապօգնության մեքենաները եւ զինվորականները երկրորդ պայթյունից առաջ հասցրել են վիրավորների մեծ մասին բժշկական կենտրոն տեղափոխել: