Հնդկական Բոմբեյի ֆոնդային բորսան մահմեդական ներդրողների միջոցների ներգրավման համար ֆոնդային ինդեքս է գործարկել։
BSE TASIS Sharia 50 ինդեքսը կարող է ներգրավել ոչ միայն մահմեդական ներդրողներին, այլ նաեւ «սոցիալապես վստահելի քաղաքացիներին» ինչպես Հնդկաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Համաձայն իսլամական իրավունքի՝ մեղք է ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնք վաստակում են վարկային տոկոսների վրա, ինչպես նաեւ արգելված ապրանքներ՝ ալկոհոլ, խոզի միս կամ հրազեն վաճառող ընկերություններում։
Ներկայումս Հնդկաստանում ապրում է 160 մլն մահմեդական՝ երկրի բնակչության շուրջ 15 տոկոսը:




























