Ղազախստանի 10 շրջաններում, Աստանայում եւ Ալմաթիում սառնամանիքներից ավելի քան 200 մարդ է տուժել, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Գրեթե արկտիկական ցուրտն արդեն տեղափոխվել է հանրապետության հյուսիսային եւ արեւելյան շրջաններ: Հունվարի 22-ից ցրտերը սկսել են սաստկանալ եւ տարածվել են նաեւ երկրի կենտրոնական, հարավ-արեւելյան եւ հարավային շրջանների վրա:
Հասանելի է
русский


























