Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳՖՀ) իշխանությունները մեծ անհանգստությամբ հետեւում են սիրիական Աֆրինում թուրքական ռազմական գործողությունների մասին հաղորդումներին եւ կողմ են հանդես գալիս Սիրիայի տարածքային ինքնիշխանության պահպանմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԳՖՀ-ի փոխնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիքե Դեմմերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, իհարկե, մեծ անհանգստությամբ հետեւում է Աֆրինի շրջանում եւ Սիրիայի արեւելքում թուրքական ռազմական միջամտության վերաբերյալ հաղորդումներին. Գերմանիայի կառավարությունը կողմ է հանդես գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շրջանակում ... Սիրիայի տարածքային ինքնիշխանության պահպանմանը»,- ասել է Դեմմերը:
Գերմանիայի իշխանությունները մտահոգված են Աֆրինում Թուրքիայի ռազմական միջամտությամբ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























