Գերմանացի պատմաբան Քրիսթիան Բորմանը գտել է Բեռլինի պատի անհայտ հատված, որը ԳԴՀ-ի իշխանությունները կառուցել էին 1961 թվականին, հայտնում է Die Welt-ը:
Պատի 80-մետրանոց հատվածը գտնվում է Բեռլինի կենտրոնում անտառում՝ Ռայնիկենդորֆ եւ Շենխոլց շրջանների միջեւ:
Պատի վրա պահպանվել են մետաղական կառուցվածքների մնացորդները, որոնց վրա ամրացվել է փշալարը:




























