Սիրիացի ապստամբները հերքել են թուրքական կողմի հայտարարությունները Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Աֆրինի շրջանում «Իսլամական պետության» գրոհայինների առկայության մասին: Թուքական բանակի այդպիսի տեղեկությունները սուտ են՝ համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով, Reuters-ին ասել է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (SDF) – սիրիական ընդդիմության եւ քրդական կազմավորումներ դաշինքի ներկայացուցիչ Ռեդուր Քսելիլը:
Նրա խոսքով՝ «ամբողջ աշխարհը գիտի», որ Աֆրինում ԻՊ դիրքեր չկան:
Քսելիլը նաեւ հայտնել է, որ SDF տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում թուրքական բանակի դեմ մարտնչում են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից եկած կամավորները: Արտասահմանյան մարտիկների մի մասը սիրիական Ռաքքա եւ Դեր Զոր շրջաններից Աֆրին է ուղեւորվել սեփական ցանկությամբ, պարզաբանել է SDF ներկայացուցիչը: Նա չի հայտնել նրանց ճշգրիտ թիվը՝ նշելով, որը խոսքը վերաբերում է երկնիշ թվի: Թուրքական բանակի հարձակման դեմ մարտնչում են նաեւ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի այլ երկրների քաղաքացիներ, պարզաբանել է Քսելիլը:




























