Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հիվանդացել է եւ շվեյցարական Դավոսում ընթացող միջազգային տնտեսական համաժողովին չի մասնակցի, հայտնել է Եվրամիության գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը ստամոքսային գրիպով է հիվանդացել, նա չի կարող Դավոս ժամանել»,- նա Բրյուսելում ասել է լրագրողներկն:
Դավոսի համաժողովի շրջանակում նախատեսված էին Յունկերի հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Microsoft-ի համահիմնադիր Բել Գեյթսի հետ: ԵՀ ղեկավարի ելույթը նախատեսված է հինգշաբթի:
Անցյալ տարի ԵՀ-ն համաժողովում ներկայացնում էին 12 եվրահանձնակատարներ, այս տարի՝ Յունկերից բացի, 6:




























