Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է Անդրես Բաբիշի ղեկավարությամբ կառավարության հրաժարականը, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով Česká televize-ն:

Կառավարության ձեւավորումը անհնար դարձավ, երբ Բաբիշը մեղադրվեց իր ընկերություններից մեկի համար անօրինական ճանապարհով Եվրամիությունից 2 մլն եվրոյի չափով սուբսիդավորում ստանալու համար: Բացի այդ, հունվարի 19-ին խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց Բաբիշին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:

Այժմ Չեխիայի կառավարությունը նոր կաբինետ կձեւավորի: