Թուրքական տանկերը չորեքշաբթի օրը Իդլիբ նահանգի Հյուսիսային Աթմա կետում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) հատել են Սիրիայի հետ սահմանը: Ինչպես հաղորդում է Al Mayadeen-ը, զրահապատ շարասյունը շարժվել է դեպի Հալեպի նահանգի հարավ-արեւելքում գտնվող Թելեթ-էլ-Իս շրջանը, որպեսզի այդտեղից հարվածներ հասցնի Աֆրինում գտնվող քուրդ զինյալների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ինչպես Հալեպում, այնպես էլ համանուն նահանգում, կոմպակտ կերպով հայեր են ապրում, որոնցից շատերը երկրում լարվածության հարաբերական թուլացումից հետո վերադարձել են իրենց տները: