Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան Մ-4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «OPEL» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ սահել ձորակը (մոտ 2 մ). տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան Մ4 ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «OPEL» մակնիշի 34 LT 599 պետհամարանիշերով  (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենան հարվածել է ծառին եւ սահել ձորակը (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված: