ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը, այդ թվում՝ երկրի հյուսիսի իրավիճակը, ինչպես նաեւ Վիեննայում սիրիական կողմերի հանդիպման եւ Սոչիում ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, չորեքշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման իրավիճակը, այդ թվում՝ հյուսիսային շրջաններում գործողությունների ընթացքը եւ Վեննայում սիրիական կողմերի հանդիպման ու Սոչիում ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, որն ուղղված է ՄԱԿ հովանու ներքո խաղաղ գործընթացի առաջմղմանը: Լավրովը շեշտել է, որ միայն իրենք սիրիացիներն են իրավասու որոշելու իրենց երկրի ապագան»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: