Հունվարի 23-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 7 հասցեի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Հ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, վերջինս թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում 1995 թ. ծնված Էմմա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտեր, 2 բանկային քարտ եւ այցեքարտեր:

Արմեն Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: