Հունվարի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները եւ ՀՀ ԲՆ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայության ժամանակ Գանձաքար գյուղի վերջնամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նվեր Ս.-ին` իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված գերաններով, եւ 1985 թ. ծնված Փաշիկ Ե.-ին: Ըստ Նվեր Ս.-ի բացատրության` փայտանյութը պատկանում է իրեն, եւ չունի համապատասխան փաստաթղթեր, ինքը 2017թ. դեկտեմբերի վերջին «Խռուդ Թալա» կոչվող տարածքի հարակից անտառում ապօրինի հատել է 2 կանգուն հաճարենի, իսկ 2018թ. հունվարի 23-ին գնացել է նշված վայր` իր կտրած ծառերից պատրաստել է 15 հատ գերան իր տուն տեղափոխելու համար:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: