Ալբանիայի ոստիկանությունն Ադրիատիկ ծովում լքված մոտորանավակի վրա օգտագործման համար պատրաստ 1.7 տոննա մարիխուանա է հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Տանյուգ» գործակալությունը:

Հաղորդվում է, որ Ալբանիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները 1,7 տոննա մարիխուանան հայտնաբերել են ռետինե մոտորանավակի վրա՝ Վլորա քաղաքից քիչ հեռու: Մաքսանենգները մինչ ոստիկանության աշխատակիցների հայտնվելը հասցրել էին փախչել:

Թմրանյութերի տեղափոխումը Իտալիա ծովային ճանապարհով մաքսանենգության ամենաակտիվ ուղիներից մեկն է: Այդպես, հունվարին Չերնոգորիայի ոստիկաններն Ալբանիայից Իտալիա թմրամիջոցների մաքսանենգության ծովային ուղի էին բացահայտել, իսկ նրանց գործընկերներն Ալբանիայում 600 կիլոգրամ բուսական ծագման թմրանյութ էին առգրավել: