Սակրամենտոյի (Կալիֆորնիա) բնակիչ Մայքլ Քլեմանսը մարդկանց առեւտրի եւ մանկական պոռնոգրաֆիայի համար հունվարի 23-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Պոռնոյի նկարահանումների համար անչափահաս «դերասաններին» նա Ֆիլիպիններից է գնել, հաղորդում է USA.ONE-ը:
Շրջանային դատավոր Ջոն Մենդեսը ամբաստանյալի գործողությունները «նողկալի» է անվանել:
«57-ամյա տղամարդը սեքսով չի զբաղվում 7-ամյա աղջկա հետ: Նա բռնաբարում է նրան», —ասել է դատախազի օգնական Անդրե էսպինոզան:
Փաստաբանը պնդում էր, որ պատիժն ավելի մեղմ լիներ՝ ասելով, որ իր պաշտպանյալը համագործակցել է քննության հետ եւ նպաստել իր հանցակիցների ձերբակալմանը, հաղորդում է Associated Press-ը:
Սակայն դատավոր Մենդեսը համաձայնել է դատախազների հետ՝ նշելով, որ «աներեւակայելի, աններելի հանցագործությունները գերազանցում են հետաքննության օգնությանը»:
«Նա խլել է իր զոհերի մանկությունը», — ասել է դատավորը:
Մայքլ Քլեմանսը նախկին զինվորական է, որը նախկինում չի ունեցել որեւէ դատվածություն: 2 տարի նա անցկացրել է Բանգոկում՝ փոքր ավիաընկերությունում աշխատելով որպես օդաչու: Հետո վերադարձել է Սակրամենտո, որտեղ ապրել է իր մոր հետ:
Դատավճռի հրապարակումից հետո՝ դատավորը թույլ է տվել նրան գրկել հարազատներին:
«Շնորհակալ եմ սիրո եւ աջակցության համար, — ասել է նա իր մորը, — կհանդիպենք մյուս կյանքում»:
Քլեմանսի փաստաբանը մտադիր է բողոքարկել որոշումը:




























