ԵԽԽՎ-ում միավորված ձախ եվրոպականների խմբի ղեկավար Թինի Քոքսը Սիրիայում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ ընդհանուր բանավեճի ընթացքում Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական ներխուժումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 24-ին Թուրքիայի գործողության վերաբերյալ քննարկում է ընթանում, առանց բանաձեւի ընդունման: Բանավեճը բացելով՝ Քոքսը թուրքական իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել Սիրիայում ռազմական ներխուժումը ՄԱԿ Կանոնադրության համաձայն եւ փորձել քաղաքական ճանապարհով լուծել քաղաքական խնդիրները, այդ թվում անվտանգությունը»:
Նա նաեւ կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամներին «օգտագործել ՄԱԿ Անվտանգության խորհրդում իրենց ազդեցությունը, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում ռազմական գործողությունների բանաձեւերը հնարավորինս շուտ ընդունվեն, որպեսզի թուրքական զորքերը դուրս գան Սիրիայի տարածքից»:
Նա 1945-2013 թվականների բանաձեւի համաձայն թուրքական իշխանությունների եւ քրդական համայնքի միջեւ խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման օգտին է արտահայտվել:
Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը Սիրիայի Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին հայտարարեց:
Դամասկոսը դատապարտեց Թուրքիայի գործողությունները Աֆրինում` նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ չի սահմանափակվի Աֆրինի գործողությամբ եւ մտադիր է մաքրել Սիրիայի հետ ամբողջ սահմանը:




























