Չինաստանի մոլեկուլային կենսաբաններն առաջին անգամ կարողացել են նույն կապիկի երկու լիարժեք կլոնի մեծացնել՝ օգտագործելով նույն մեթոդը, որը կիրառվել էր «Դոլի գառնուկի» կլոնավորման ժամանակ: Այս մասին նշվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:
«Կապիկների կլոնավորման մեթոդիկան մեզ բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս: Մենք այժմ կարող ենք բացարձակ նույն գեներով պրիմատներ ստեղծել՝ բացառությամբ ԴՆԹ-ի մի հատվածի, որի կառուցվածքը մենք փոխել ենք: Սա թույլ կտա ոչ միայն բացահայտել շատ ժառանգական հիվանդությունների էությունը, այլեւ քաղցկեղի եւ իմունիտետի խանգարումների դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել», — ասել է Շանհայի Նեյրոֆիզիկայի ինստիտուտին առընթեր Պրիմատների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Ցյան Սունը:
Դոլիի ծնունդը կենսաբանության եւ գենետիկայում նոր դարաշրջան բացեց: Այժմ շատ գիտնականներ հնարավոորւթյուն ունեն նույն ԴՆԹ-ով կենդանիներ ստեղծել, ինչպես նաեւ վերածնել արդեն ոչնչացած կենդանիներին:
.jpg)
.jpg)




























